Ազատվեք խրոնիկ հոգնածությունից | online-news.am

Ազատվեք խրոնիկ հոգնածությունից

19:00 01.11.2012

Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա: Մասնավորապես ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը: ladynews.am-ն առաջարկում է ինքնաբուժման մի քանի տարբերակներ, որոնք կարելի է պարզապես փորձել, բայց բժշկին այցելել եւս պետք է:

Շրջակա միջավայրի փոփոխում

Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները:  Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ: Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների:  Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից:

Քնի ճիշտ  ռեժիմ

Մանրամասն հետևեք Ձեր քնելու ռեժիմին: Սովորեցրեք Ձեզ քնել 23.00-ից շուտ, իսկ լավագույն տարբերակն ավելի շուտ պառկելն ու քնելուց առաջ մի փոքր ընթերցանությամբ զբաղվելն է:
Զարթուցիչը դրեք 15 րոպե շուտ, որպեսզի արթնանալուն պես վեր չթռչեք անկողնուց, այլ կարողանաք մի փոքր պառկել, օրգանիզմը արթնացնել անկողնում:

 

Սպորտային ծանրաբեռնվածություն

Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան: Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը: Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին:

 

Ճիշտ սննդակարգ

Պետք է ճիշտ սննդակարգ պահել, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա:  Ձեր սննդակարգում ավելացրեք ձկան յուղոտ տեսակները: Մասնագետների կարծիքով՝ դա  դրական ազդեցություն է ունենում ուղեղի քիմիական բալանսի վրա և օգնում է ազատվել գլխացավերից:

 
 
Դիտվել է 502 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս