Ավտովթար Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ բախվել են 25-ամյա վարորդի ռուսական համարանիշներով Mercedes-ը և 46-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-news.am

Ավտովթար Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ բախվել են 25-ամյա վարորդի ռուսական համարանիշներով Mercedes-ը և 46-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

21:42 01.12.2016

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 46-ամյա Մովսես Գյուլզադյանի վարած Opel մակնիշի 34 ZL 715 համարանիշի և Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի 70 տան բնակիչ 25-ամյա Տարոն Ղարիբյանի վարած Mercedes մակնիշի TE 378 T 77 ռուսական համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև էլէկտրասյանը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Տ. Ղարիբյանին և նրա ուղևոր, Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 34/4 տան բնակիչ 51-ամյա Վալեր Մխիթարյանին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/30/102759/
Դիտվել է 460 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս