Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղերից մեկը, իսկ մյուսը չեն հասցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com | online-news.am

Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղերից մեկը, իսկ մյուսը չեն հասցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com

21:34 16.12.2016

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում են Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի առաջին տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Այս պահին հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվում են։ Հանցագործը կամ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանան։ Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/16/104191/

Դիտվել է 406 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս