Բաց նամակ Սերժ Սարգսյանին | online-news.am

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

12:09 19.10.2012

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հարգելի պարոն նախագահ, Հանարապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը , որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն:

Կանխավ շնորհակալ եմ ՀՀ քաղաքացի` Ալեն Սիմոնյան

Հ.Գ. Կոչ եմ անում բոլորին միանալ այս նամակին


Նյութի աղբյուր` http://www.facebook.com/simonyanalen

Դիտվել է 510 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս