Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ-ողջ այրվել է | online-news.am

Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ-ողջ այրվել է

23:00 06.12.2016

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ամբողջական հոդվածը  կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/03/102982/
Դիտվել է 188 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս