Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-news.am

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:51 26.12.2016

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին Արաբկիրի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/26/105077/

Դիտվել է 824 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս