Երևանում բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է չգործող օբյեկտի մեջ. կա 5 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-news.am

Երևանում բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է չգործող օբյեկտի մեջ. կա 5 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:43 06.12.2016

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ «Սառը ջրեր»-ի մոտ, բախվել են 52-ամյա Արծրուն Մելյանի վարած Opel Zafira մակնիշի 59 CC 999 համարանիշի և 59-ամյա Լևոն Մարգարյանի վարած Opel Astra մակնիշի 34 NZ 138 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել չգործող շաուրմայանոցի պատի մեջ։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/06/103263/

Դիտվել է 86 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս