Երևանում 24-ամյա վարորդը Սարի Թաղի ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-news.am

Երևանում 24-ամյա վարորդը Սարի Թաղի ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

20:39 21.12.2016

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Սարի Թաղի 5-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գևորգ Մարտիրոսյանը Խորենացի փողոցից դեպի Սարի Թաղ տանող ճանապարհին իր վարած Nissan Tiida մակնիշի 35 DA 479 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/21/104614/

Դիտվել է 355 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս