Համամիտ եք արդյո՞ք, Էռնեստ Հեմինգուեյի այս մտքերին | online-news.am

Համամիտ եք արդյո՞ք, Էռնեստ Հեմինգուեյի այս մտքերին

15:20 21.10.2012

Էռնեստ Հեմինգուեյ(1899-1961)
Ներկայացնում եմ ձեզ Էռնեստ Հեմինգուեյի մտքերը,

1. Կանանց հետ այնքան լավ է ընկերնանալը: Ահավոր լավ: Բայց նախքան ընկերանալը անհրաժեշտ է սիրահարվել նրանց, որպեսզի ունենաք ընկերության մշտական հիմք:

2. Մարդը ստեղծված չէ այն բանի համար, որպեսզի հաղթահարի ցնցումները: Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց նրան չի կարելի հաղթե
լ:

3. Տղամարդիկ ուզում են մենակ մնալ, կանայք նույնպես ուզում են մենակ մնալ: Բայց նրանցից յուրաքանչյուրի համար վիրավորական է տեսնել դա դիմացինի մեջ, եթե նրանք սիրում են միմյանց:

4. Ամենավատը այն է, երբ դու մտապես զգում ես, որ էլ չես կարող ընկերություն անել մեկի հետ:

5. Ճանապարհորդիր նրանց հետ, ում սիրում ես:

6. Չափազանց հեշտ է լինել անզգա`ցերեկը, իսկ ահա գիշերը միանգամայն այլ գործ է:

7. Թող նա մտածի իմ մասին ավելի լավը, քան ես իրականում կամ և այդ ժամանակ ես իսկապես լավը կդառնամ:

8. Ես երբեք առանձնապես չեմ սիրել երեխաներին, բայց երբեք չեմ ուզել մտածել, որ ես չեմ ունենա իմ սեփական երախաները: Թող նրանք լինեն և այդ ժամանակ ես կսիրեմ նրանց:

9. Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, ինչը չունեք: Ավելի լավ է մտածել այն մասին, թե ինչպես հարմարվել ունեցածին:

10. Երբ կյանքում ինչ-որ բան ավարտվում է, լինի դա լավ թե վատ բան, մնում է դատարկությունը: Բայց դատարկությունը, որն առաջացել էր վատ բանից լցվում է ինքնաբերաբար: Իսկ դատարկությունը, որն առաջացել էր լավ բանից, լցվում է միայն լավ բաներով:

11. Ծերերը իմաստուն չեն, նրանք պարզապես մի փոքր զգուշավոր են:

12. Ինձ համար մեկ է, թե ինչ է աշխարհը, միակ բանը, որ ես ուզում եմ, դա այն է, իմանալ` ինչպես ապրել դրանում:

13. Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:

14. Այնպիսիք, ինչպիսին դու ես, երկար չեն ապրում: Այնպիսիք, ինչպիսին ես եմ, ապրում են մինչև իրենց մահվան վերջին օրը:

15. Հեշտ է լինել վճռական, եթե չգիտես, թե ուր կտանի դա քեզ:

16. Լավ ծաղրածուները ծիծաղեցնում են նաև լուռ ժամանակ:

17. Ոչինչ երկու անգամ չի կրկնվում:

18. Երբ դու լրջանաս, այդ ժամանակ ես կհասկանամ, որ մահացել ես:

19. Պատերազմից սարսափելի բաներ էլ կան`վախկոտությունն ավելի վատ է, դավաճանությունը ավելի վատ է, վատ է էգոիզմը:


Նյութի աղբյուր` http://www.facebook.com/vigen.zargaryan
Դիտվել է 1216 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս