Մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. 1in.am | online-news.am

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. 1in.am

15:54 26.01.2016

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։ 26-ամյա ծննդկանի մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել, որը շատ արագ զարգացել էր։ Հունվարի 23-ին Քննչական կոմիտեն հրապարակեց սույն գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն հնարավորինս շուտ պետք է ծննդալուծում կատարվեր այդ թվում կեսարյան հատման միջոցով, որի դեպքում Մերի Մարգարյանին և նորածնին փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ։ Հիմա, փաստորեն, խոզի գրիպի վարակ են կասկածում նաև բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ, որը շաբաթ օրը ձերբակալվեց, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվեց և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկները երեկ հրաժարվել են պատասխանել մեր թղթակցի հարցին՝ ի վերջո ինչ ախտորոշմասբ է բժշկուհին իրենց մոտ: Ի դեպ, առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, թե վերջին շաբաթվա ընթացքում վարակի նվազում է արձանագրվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նյութի  աղբյուր՝ http://www.1in.am/1825360.html
Դիտվել է 545 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս