Ողբերգական դեպք Երևանում. փրկարարները պատուհանից մտնելով բնակարան՝ հայտնաբերել են տարեց տղամարդու դի. shamshyan.com | online-news.am

Ողբերգական դեպք Երևանում. փրկարարները պատուհանից մտնելով բնակարան՝ հայտնաբերել են տարեց տղամարդու դի. shamshyan.com

14:40 21.12.2016

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգ փողոցի 7-րդ շենքի 23 բնակարանի բնակիչները տևական ժամանակ չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արման Ժամկոչյանի գլխավորությամբ: Ժամանում է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև շտապօգնության 1-03 թիվ 53 բուժբրիգադը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ամբողջական հոդվածը  կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/20/104602/

Դիտվել է 899 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս