Ուղեղի ճկունության վրա ազդող լավ միջոց կա. Արտակ Աղբալյան | online-news.am

Ուղեղի ճկունության վրա ազդող լավ միջոց կա. Արտակ Աղբալյան

15:08 19.10.2012

online-tv.am-Ձեր կարծիքով, ովքե՞ր են բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչները:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Այդպիսի գործիչների թվում ինձ համար առանձնահատուկ են Հրանտ Մարգարյանը , Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը: Բացի ՀՅԴ ներկայացուցիչներից համակրում եմ նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ԼՂՀ ներկա նախագահ Բակո Սահակյանին, իսկ քաղաքական գործիչների մեջ ամենա-ամենան ինձ համար Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանն է:
online-tv.am-ժամանակակից համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք բանավեճի մեջ մտնել:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Հիմա անկեղծորեն դրան պատրաստ չեմ:

online-tv.am-Քաղաքական գործունեության պատճառով ո՞ր նախասիրություններից եք ստիպված եղել հրաժարվել:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Վերջին տարիներին աշխատանքը բավական ժամանակ է խլում, որի պատճառով դադարեցրել եմ 14 տարվա դասախոսական և գիտական
աշխատանքս:

online-tv.am-Ի՞նչն է առավել շատ բավականություն պատճառում Ձեզ աշխատանքում:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Ցանկացած աշխատանքում ամենակարևորը սերն է աշխատանքի նկատմամբ, հակառակ դեպքում երբեք չես հաջողի: Ներկա աշխատանքում բավականություն ստանում եմ քաղաքացինների հետ շփումից, այս կամ այն հարցով մարդկանց օգտակար լինելուց, մանավանդ վերջին օրերին սիրիահայերին օգտակար լինելը: Քաղաքականությամբ զբաղվելը բավական ազդում է ուղեղի ճկունության, վերլուծական մտքի զարգացման վրա:

online-tv.am-Աշխատանքում ո՞րն է ձեր կարգախոսը:
 

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Ճշտապահությունը և նվիրվածությունը:
online-tv.am-Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Մեր երկրի համար դա արտագաղթն է ու պատերազմը: Հենց դրանից էլ շատ վախենում եմ:

online-tv.am-Հարցազրույցների ընթացքում ո՞ր հարցն է նյարդայնացնում Ձեզ:

ԱՐՏԱԿ ԱՂԲԱԼՅԱՆ-Երբեք ոչ մի հարցից չեմ նյարդայնանում, սակայն չեմ սիրում պատվիրված հարցազրույցներ, մարդուն վարկաբեկելուն միտված կամ անձնական կյանքին վերաբերող հարցերը: Իսկ ընդհանրապես, կուզեմ որ յուրաքանչյուր ոք աշխատանքին վերաբերվի ընտանիքի նման, այսինքն սիրի, փայփայի , փորձի զարգացնել ու ազնիվ լինի այն գործում, որը նրան վստահվել է անկախ պաշտոնից:
 
Հ.Գ. Արտակ Աղբալյանը ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավարն է: Դաշնակցական է 1998-ից, իսկ աշխատանքային գործունեության մեջ եղել է Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում (դոցենտ), Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում՝ որպես հանքարդյունաբերության վարչության գլխավոր մասնագետ,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնում, իսկ կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո 2010-ից անցել ներկայիս աշխատանքին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 
Արուսյակ Հոխիկյան
Դիտվել է 1514 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս