Պայքար Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի միջև | online-news.am

Պայքար Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի միջև

18:42 20.10.2012

Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «փնտրում է» քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Չայկա» մեքենան, որը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին շաբաթներին, ավագանու որոշմամբ, աՃուրդ-վաճառքով օտարվել է՝ ընդամենը 100.000 դրամով, իսկ հետո անհետացել: Մինչ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրավասու մարմինների օգնությամբ փորձում է պարզել մեքենայի իրական արժեքն ու գտնվելու վայրը, նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող երթուղային տաքսիների վարորդները (26 համարի երթուղու) երեկ մի քանի ժամ գործադուլ էին անում ու գիծ դուրս չէին եկել՝ թերեւս այդ կերպ իրենց դժգոհությունն հայտնելով նոր քաղաքապետի՝ իրենց ներկայացվով ինչ-ինչ պահանջներից: Թերեւս նաեւ վարորդների ակցիան կարող էր ուղղորդված լինել Վարդան Ղուկասյանի կողմից: Ահա այսպիսի չայկա-գազելային պայքար Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ:

Դիտվել է 462 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս