Ջուսը լավ գեներով տղամարդ է փնտրում իր ապագա երեխայի համար | online-news.am

Ջուսը լավ գեներով տղամարդ է փնտրում իր ապագա երեխայի համար

17:35 24.10.2012

online-tv.am -Ինչո՞ւ բազմաթիվ հյութեղ ու քաղցր իմաստ արտահայտող բառերի մեջ քեզ համար նոր անուն ընտրեցիր «Ջուս»-ը:

ՋՈՒՍ-Մի տեսակ ինքնաբերաբար է ստացվել:  Քանի որ Մոսկվայում  իմ  նախկին անունը` Յանինա, որ չեխական ծագում ունի, բավական էկզոտիկ էր, ինձ երկրորդ անուն էին տվել` Ջուս, որն էլ հետագայում դարձավ իմ իսկական անունը նաև անձնագրով:

online-tv.am -Ջուս Համբարյան… Պետք է ասեմ` պակաս էկզոտիկ չի հնչում: 
ՋՈՒՍ-Հա, կա նման բան (ժպտում է):
online-tv.am -Շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ, հատկապես իգական սեռի,  չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին:

ՋՈՒՍ-Երեսունի սահմանը նոր եմ հատել ու էդ մասին խոսելու հետ կապված ոչ մի խնդիր չունեմ,  մանավանդ համարում եմ, որ իմ տարիքից ավելի երիտասարդ եմ երևում: Եթե նույն տեսքով պահպանվեմ վաթսուն տարեկանում,  էն ժամանակ երևի ավելի մեծ սիրով ու նաև արդեն հպարտությամբ կխոսեմ տարիքիս մասին:

online-tv.am -Ինչ-որ միջոցներ ձեռնարկո՞ւմ ես քո տեսքը պահպանելու համար:

ՋՈՒՍ-Ինձ թվում է, ամեն ինչ անում են գեները, որ փոխանցվել են ինձ ու  իմ ներքին աշխարհը, այն շատ վառ է ու գունավոր: Ես մեկ-մեկ զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` գունավոր երազներ չեմ տեսնում: Մտածում եմ` հնարավոր չի, որովհետև ինձ մոտ դրանք միշտ գունավոր են ու միշտ շատ վառ:

online-tv.am -Անցնենք ստեղծագործական գործունեությանը: Այս պահին ինչո՞վ ես զբաղված և ինչո՞վ ես նախատեսում զարմացնել հանդիսատեսին մոտ ապագայում:

ՋՈՒՍ-Բուռն ստեղծագործական ընթացքի մեջ եմ. ձայնագրում եմ նոր երգեր, նոր դուետ: Նախատեսվում է դուետ, որը  շատ է զարմացնելու, ոչ ոք երևի չի սպասում նման բան:  Մենակ ասեմ, որ երգելու եմ  այս անգամ ճանաչված աստղի հետ. մեծ անակնկալ է լինելու:  Երգի հեղինակը Գուժն է: Ես իր հետ դուետ ունեմ, ինքը բացառիկ տվյալներ ունի, դրա համար էլ իր հետ ձայնագրվեցի: Նա ինձ համար արդեն 4 երգ է գրել:  Հունվարին հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր երգ` «GO!»` ռետրո ոճի մեջ է, մարտին կլինի պանկ ոճի մեջ մի տեսահոլովակ, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը ես եմ: Սա առաջին հայկական տեսահոլովակն է` պանկ ոճի մեջ:  Հունվարին հանդես կգամ ռումբա ոճով: Ոճերի մեջ բամազանութուն սիրում եմ, պատկերացրեք մի համերգ, որի ընթացքում բոլոր երգերը նույն ոճի մեջ են, ձանձրալի է: Հանդիսատեսի համար պետք է  հետաքրքիր լինել:

online-tv.am -Ինձ թվում է, հանդիսատեսն առավել շատ կզարմանա, եթե մի օր քեզ տեսնի տարազով` ժողովրդական երգ երգելիս:

ՋՈՒՍ-Հնարավոր է նման բան: Բայց նախ պետք է  պարապեմ Ռուբեն Մաթևոսյանի մոտ: Մեզ մոտ արտակարգ ժոովրդական երգիչեր կան` Արսեն Գրիգորյանը` Ասոն,  Արման Հովհաննիսյանն էլ, երբ ուզում է, շատ լավ ժողովրդական է երգում, Գուրգեն Դաբաղյանը, ունենք նոր քայլեր անող շատ տաղանդավոր երեխեք…  Նրանց կողքին այդ ոճում երգելը շատ պարտավորեցնող է: Եթե ես Ռուսաստանում լինեի ու ներկայացնեի այդ ոճը, երևի կերգեի, կներկայացնեի ինչպես զգում եմ, բայց մեզ մոտ, այդ ոճը այդքան լավ ներկայացնողների կողքին իմ երգածը եվրոպականին մոտ կհնչի, ֆիրմա կլինի: Բայց հանդիսատեսիս զարմացնելու, էքսպերիմենտի  համար անեմ,  նորութուններ սիրում եմ ու չեմ խուսափում:  Ի դեպ, հեռուստադիտողն ինձ մի անգամ արդեն տարազով տեսել է` իմ «Բնական Ջուս» հաղորդման ժամանակ:

online-tv.am -Հանդիսատեսը քեզ տեսել է նաև հարսի զգեստով ու չգիտես ինչու, դա շատ ավելի տարօրինակ ու զարմանալի էր շատերի համար, քան քո կատարած շատ այլ ավելի էպատաժային ու էկսցենտրիկ քայլերը:

ՋՈՒՍ-Իմ անձնականից է երևի գալիս, ավելի շուտ դրա բացակայությունից. ես չեմ թաքցնում, որ բավական տևական ժամանակ իմ կողքին տղամարդ չկա: Սեռական հարաբերութունները մի տղամարդու հետ, ում չես հավանում բոլոր կողմերով, ում հետ կյանքդ չես կապելու, ես համարում եմ ժամանակի անիմաստ կորուստ:  Գիտեմ, որ բնութան տեսանկյունից վատ է, անգամ հետաքրքրվել եմ, ասել են, որ կարող են խնդիրներ առաջանալ, բայց ես այդպիսին եմ: Չեմ գտնում նրան, ով լրիվ կբավարարի իմ պահանջները:

online-tv.am -Գուցե նշաձո՞ղն է շատ բարձր դրված:

ՋՈՒՍ-Հա, կա նման բան: Շատ մաքսիմալիստ եմ: Պետք է անպայման գեղեցիկ լինի, չծխի, ունենա սպորտային կազմվածք, ունենա հումորի զգացում, հարուստ լինի… Տղամարդիկ պարզապես չեն հասկանում շատ դեպքերում, որ այսօրվա կանայք արդեն ականջներով չեն սիրում, «ես քեզ սիրում եմ»- ու «ես քեզ համար ամեն ինչ անեմ»-ը այսօր արդեն պետք է նաև ապացուցել: Սիրում եմ լուրջ հարաբերութուններ: Գուցե կերպարս սխալ տպավորութուն է ստեղծել մարդկանց մոտ, իմ աշխատանքում պետք է շոու ստեղծել, բայց ես թեթևսոլիկ չեմ, իրական կանքում ես բավական լուրջ ու սուսիկ-փուսիկ եմ: Եթե մարդ և իրական կանքում, և բեմում լինի գժական, ոնց որ իմ կերպարն է, մարդը պարզապես շատ շուտ կսպառվի, էդպես չի լինում:
 
online-tv.am-Իսկ Դո՞ւ… Պատրա՞ստ ես արդյոք քո իդեալական տղամարդու համար լինել իդեալական կին:

ՋՈՒՍ-Ես կարող եմ նույնը ապահովել իմ կողքին եղած տղամարդու համար, և վերջապես, ես արդեն մեծ նվեր եմ նրա համար: Մեր կանանց մոտ ինքնագնահատականը հիմա շատ ցածր է, պետք է ինքդ քեզ գնահատես, որ տղամարդն էլ գնահատի: Տղամարդիկ, օրինակ, շատ լավ են իրենց դրսևորում խոհանոցում, չգիտեմ ինչից է: Թե չէ, ամբողջ տան հոգսը մնում է կնոջ ուսերին, դրա համար էլ նա իր կողակցի համար դառնում է անհետաքրքիր: Որպես կին, ես կարող եմ լինել շաաատ հավատարիմ: Դավաճանութունը երբեք չեմ ների ոչ մի դեպքում, եթե անգամ երեխա ունենամ, հանուն նրա էլ չեմ անի դա:
 
online-tv.am-Արևմտյան շատ աստղեր ընտրում են «հարմար» տղամարդ, որպես «դոնոր»` երեխա ունենալու համար, որպեսզի իրենց չկաշկամդեն ընտանեկան կապերով, օրինակը կա նաև մեզ մոտ, դու նման քայլին ինչպե՞ս ես վերաբերվում:

ՋՈՒՍ-Հնարավոր է, հիմա էլ կուզեի, բայց այս պահի ֆինանսական հնարավորութուններս այնպիսին չեն, որ կարողանամ երեխայիս ապահովել ամեն ինչով:  Եթե զգամ, որ ժամանակը եկել է, կարող եմ, կգտնեի լավ գեներով մի տղամարդու:  Բայց, իհարկե, նախընտրելի է ունենալ ընտանիք, որը, սական, չպետք է խանգարի ինձ երգել, ես չէի ապրի մի մարդու հետ, ով ինձ դա կարգելի:

online-tv.am -Է՞լ ինչ չէիր անի:

ՋՈՒՍ-Ես սիրում եմ ազատությունը, ընդունում եմ, երբ այն չի անցնում գռեհիկության սահմանը: Կարելի է նկարվել կիսամերկ, բայց անել դա այնպես, որ սիրուն լինի: Լեդի Գագայի պես բեմում մարիխուանա չէի ծխի, Playboy-ի համար լրիվ բաց տեսարաններում չէի նկարվի, չէի հանվի…

online-tv.am-Սահմանների մասին յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի: Իսկ ըստ քո ստանդարտների, ինչպե՞ս որակել «կարմիր խնձոր» կոչվածը:

ՋՈՒՍ-Ապուշություն: Անկապ մի բան: 14-15-րդ դարերում, հասկացանք, բայց 21-րդ դարում դա ավելորդ բան է: Կամ ի՞նչ է նշանակում վերականգնել կուսաթաղանթը: Հասկացանք` վերականգնել մազերը, կախված կուրծքը: Բնությունը դա տալիս է աղջիկներին, որ փոքր տարիքում ինֆեկցիաներ չլինեն ու վերջ:  Եթե վերականգնեն էլ, մեկա, փորձառու աղջիկն առաջին գիշերվա ընթացքում այնպիսի բաներ կանի, որ տղան կկասկածի, կզարմանա:  Կան աղջիկներ, որ իսկական կույս են, բայց ինչեր ասես, որ չեն անում: Եվրոպայում սա պատմես, կծիծաղեն, էնտեղ մտածում են` եթե աղջիկը, ասենք, 20  տարեկանում պարտնյոր չի ունեցել, ուրեմն հիվանդ է կամ ուրիշ պրոբլեմներ ունի: Գյուղերում են շատ «կարմիր խնձոր»-ի ավանդույթը պահում, բայց գյուղացի աղջիկները ընենց բաներ են անում, որ քաղաքի աղջիկներն էլ կզարմանան:
Արուսյակ Հոխիկյան
Դիտվել է 2878 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս