Սնկով պատրաստված բրինձ | online-news.am

Սնկով պատրաստված բրինձ

14:50 19.10.2012

Բաղադրություն

1 հատ սնկի արգանակ
250գ բրինձ
200գ թարմ սունկ
բուսական յուղ
3 հատ լոլիկ
150գ պանիր

Պատրաստման եղանակ

Բրինձը բուսական յուղի մեջ տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Սունկը լվանալ, կտրատել և առանձին տապակել բուսական յուղի մեջ: Լոլիկները կտրատել: Արգանակը 0.5 լիտր եռացած ջրով բացել: Բրինձը, սունկը, լոլիկները խառնել, ավելացնել արգանակը և նորից խառնել: Եռացնել գազօջախի վրա, որից հետո դնել 200 աստիճան տաքություն ունեցող ջեռոցի մեջ, եփել 20 րոպե:
Մատուցել քերած պանրով:

Դիտվել է 1136 անգամ

online-news.am

Нравится 0