Սուրեն Առուստամյանի խոստովանությունը... | online-news.am

Սուրեն Առուստամյանի խոստովանությունը...

16:09 21.10.2012

online-tv.am -2012-ին «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած 23-ամյա երաժիշտը, պարզվում է, միշտ չէ, որ զբաղվել է երաժշտութամբ:

Սուրեն Առուստամյան-Երաժշտութամբ զբաղվել եմ 14 տարեկանից, մինչ այդ մոտ 10 տարի լրջորեն զբաղվել եմ բռնցքամարտով: Մեծագույն երազանքս ադ տարիներին եղել է օլիմպիական չեմպիոն դառնալը: Այժմ իմ կանքի երազանքներից մեծագունը Էրիկ Կլեպտոնի հետ նույն բեմում երգելն է,: Ավելի շուտ դա նպատակ է, որին հասնելու համար անվերջ պարապում եմ, աշխատում ինքս ինձ վրա:  Ես սիրում եմ այդ երգչին:

online-tv.am -Շատ երաժիշտներ բեմ բարձրանալու առաջին պահից իրենց «աստղ» են համարում: Դուք երբվանի՞ց եք սկսել տառապել այդ հիվանդությամբ:

Սուրեն Առուստամյան-Ես ինձ աստղ չեմ համարում:  Ճանաչված լինելն ու աստղ լինելը իրարից տարբեր բաներ են: Ինձ համար իսկական աստղ է Էրիկ Կլեպտոնը: Ես այս շրջանում զբաղվում եմ երաժշտութամբ, որն իմ կյանքի մասն է կազմում: Բայց նաև կասեմ՝ էլ ի՞նչ զինվոր, որ չի երազում գեներալ դառնալ, բնականաբար, էլ ի՞նչ երգիչ, եթե չի ձգտում  դառնալ աստղ: Այդ առումով ճանապարհը ինձ  համար հեշտացավ հատկապես «Հայ սուպերսթար» նախագծի շնորհիվ:

online-tv.am -Ընդհանրապես, մրցույթներին մասնակցելիս ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Սուրեն Առուստամյանը:

Սուրեն Առուստամյան-Կարևորութունը ինձ համար ավելի շատ հիշվելն ու  հանդիսատեսի մեջ հետք թողնելն է, քան  մրցութի վերջնական արդյունքում առաջատար դիրքեր գրավելը:  Սուպերսթարում  առաջինը չեմ եղել, բայց  արդյունքում ինձ են հրավիրել «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու: Ես նորություն էի: «Նոր ալիք»-ում էլ անարդար գնահատականներ կային, կային մասնակիցներ, որ ինձ համար ավելի բարձր հորիզոնականների էին արժանի: Օրինակ, ինձ համար առաջին տեղին առավել արժանի էր Ուկրաինայի մասնակիցը, քան Ռուսաստանինը, որն էլ հաղթեց:

online-tv.am -«Նոր ալիք» մրցույթում լրատվամիջոցները հաղորդեցին Սուրեն Առուստամյանի և Ուկրաինայի մասնակից աղջկա միջև եղած սիրաին կապի մասին:
Սուրեն Առուստամյան-Նման բան չկա, դրանք ընդամենը բամբասանքներ են: Ես և նա ուղղակի լավ ընկերներ ենք:
Արուսյակ Հոխիկյան
Դիտվել է 1947 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս