Սպիտակում դաժան սպանության ոդիսականը. 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել էր ամուսնու առողջական խնդիրների պատճառով. armlur.am | online-news.am

Սպիտակում դաժան սպանության ոդիսականը. 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել էր ամուսնու առողջական խնդիրների պատճառով. armlur.am

23:30 21.12.2016

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել: Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://armlur.am/630534/
Դիտվել է 3426 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս