Քթի ձևից դժգոհությունը Հայաստանում համաճարակի է վերածվում.Գևորգ Եղիազարյան | online-news.am

Քթի ձևից դժգոհությունը Հայաստանում համաճարակի է վերածվում.Գևորգ Եղիազարյան

01:08 23.10.2012

online-tv.am Պլաստիկ վիրաբուժությունը վերջին տասնամյակում մեծ տարածում է գտել Հայաստանում: Մարդիկ հաճախ դիմում են պլաստիկ վիրաբույժի` անգամ չունենալով դրա կարիքը: Որպես մասնագետ, կարո՞ղ եք նշել` ինչ է պլաստիկ վիրաբուժությունը, և երբ պետք է մարդիկ դիմեն այդ տարբերակին:
 
- Մեզանից ո՞վ, գեթ մեկ անգամ չի երազել որևէ բան փոխել իր արտաքինում: Ինչ-որ մեկին դուր չի գալիս իր լայն կամ երկար քիթը, մյուսին՝ լայն բացվածքով ականջները, կամ էլ կոնքերի ու որովայնի չափից դուրս կլորությունը: Այսպես, թե այնպես, բայց յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ մտածել է՝ "Չգնա՞մ պլաստիկ վիրաբուժության կլինիկա":
 
Անկասկած, լինում են դեպքեր, երբ պլաստիկ վիրաբուժությունը ի վիճակի է բառացիորեն փոխել մարդու կյանքը, վերացնելով ի ծնե եղած որոշ լուրջ թերություններ, կամ էլ դժբախտ պատահարների ու տրավմաների ընթացքում ստացած որոշ դեֆեկտներԱյս դեպքում վիրաբույժը կարողանում է գործնականորեն նոր կյանք տալ մարդուն, վերադարձնել նրան իր ինքնավստահությունը և սեփական արժանապատվության զգացումը:Այս դեպքերում չի կարելի թերագնահատել պլաստիկ վիրաբույժների աշխատանքը:
 
Ի տարբերություն վերոհիշյալ դեպքերի, լինում է այնպես, որ մարդուն, պլաստիկ վիրահատությունը ոչ թե ոչ մի օգուտ չի բերի, այլ նույնիսկ խստորեն հակացուցված է: Դա այն դեպքերն են, երբ մի ինչ որ արտաքին թերություն, վեր է ածվում այն "շտկելու" անառողջ՝ կպչուն ձգտման: Նման պաթոլոգիկ ձգտմանը, ընդ որում հաճախ մտածացին, հոգեբանները տվել են դիսմորֆոֆոբիա անվանումը:
Հենց այս հոգեբանական խանգարումն ունեցող անձանց, պլաստիկ վիրահատությունները խստորեն հակացուցված են: Այս դեպքերում, իրական խնդիրը ոչ թե մարդու արտաքինի մեջ է, այլ ներաշխարհի՝ բազում անգամ բարձացված խնդիրը դառնում է ուղղակի կպչուն միտք:
 
Փորձառու վիրաբույժը հեշտությամբ կարողանում է բացահայտել նման խնդիր ունեցող այցելուին և հրաժարվել վիրահատությունից, սակայն միշտ չէ, որ կարելի է հիմնվել բժշկական բարոյականության վրա: Անհրաժեշտություն կա մարդուն փոխելու իր արտաքինը, թե պետք է նա սովորի ապրել ինքն իր հետ հարմոնիայի մեջ՝ ամեն մարդ պետք է որոշի ինքն իր համար:
 
online-tv.am  Հիմնականում ո՞ր տարիքի մարդիկ են դիմում Ձեզ` պլաստիկ վիրահատություն կատարելու համար և ի՞նչ խնդրով:
 
- Ավելի շատ ինձ դիմում են 17-ից 45 տարեկան կանայք, չնայած որ վերջին շրջանում դիտվում է պլաստիկ վիրաբույժին դիմող տղամարդկանց թվի ավելացում: Իսկ քթի ձևից դժգոհությունը վերջին տարիների  Հայաստանում ընդունում է համաճարակի բնույթ:
 
Հ.Գ. Գևորգ Եղիազարյանը ծնվել է 1977թ. : 2001թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 2008-ից Երկրորդ բուժ. Միավորման պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավարն է:
 
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
 
 

 
Դիտվել է 2072 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս