11 դաս, որ մոռացել են Ձեզ սովորեցնել դպրոցում | online-news.am

11 դաս, որ մոռացել են Ձեզ սովորեցնել դպրոցում

13:36 19.10.2012

Բիլ Գեյթսին կարելի է կամ մեծարել կամ ատել, բայց դժվար է չընդունել, որ նա մտածող և ոչ սովորական մարդ է: Դրա համար, բոլոր նրանք, ովքեր երեխաներ ունեն կամ դեռ երեխա են, օգտակար կլինի իմանալ այն բոլոր մտքերն ու գաղափարները, որն արտահայտել է Բիլ Գեյթսը, երբ նրան հրավիրել էին դպրոցներից մեկում իր կյանքի փորձով կիսվելու:

1. Կյանքը անարդար է: Հաշ
տվիր այդ հանգամանքի հետ:

2. Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության ու ինքնահարգանքի վրա: Աշխարհը քեզանից սպասում է ինչ-որ ձեռքբերումներ` նախքան քո զգացմունքներին ուշադրություն դարձնելը:

3. Շատ անհավանական է, որ քեզ կվճարեն 40 հազար դոլլար դպրոցն ավարտելուց հետո`առաջին տարին: Դու չես դառնա ինչ-որ ընկերության ղեկավար, որն ունի սեփական լիմուզին ու վարորդ, քանի դեռ արժանի չես լինի դրան:

4. Եթե դու կարծում ես, որ քո ուսուցիչը խիստ ու պահանջկոտ է, ապա սպասիր քո շեֆի հետ ծանոթությանը: Ի տարբերություն ուսուցչի, քո շեֆի հաջողությունը կապված է լինելու նրանից, թե դու որքանով լավ կկատարես քո աշխատանքը:

5. Մակդոնալդսում համբուրգերներ պատրաստելը քո արժանապատվությունից ցածր չէ: Քո նախապապերը կասեին, որ այդ աշխատանքը հիանալի հնարավարություն է:

6. Մի շտապիր մեղադրել ծնողներիդ քո յուրաքանչյուր անհաջողության համար: Սովորիր քո սխալների վրա:

7. Քո ծնունդից առաջ ծնողներդ այդքան անհետաքրքիր ու ձանձրալի մարդիկ չէին, որքան քեզ թվում է հիմա: Նրանք այդպիսին են դարձել քո անհոգ մանկությունը ապահովելու, քո կեղտոտ հագուստը լվանալու, քո անվերջանալի դատարկաբանությունները լսելու պատճառով: Այդ իսկ պատճառով, նախքան կուղղվես ինչ-որ անտառ ոչնչացումից փրկելու, նախ և առաջ հավաքիր սենյակդ:

8. Քո դպրոցը վերացրել է հաղթողների ու պարտվողների բաժանման սկզբունքը, բայց կյանքը `ոչ: Որոշ դպրոցներում այլևս ցածր գնահատականներ չեն նշանակում, այլ թույլատրում են մի քանի անգամ վերահանձնել քննությունները: Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի այն բանի, հետ, թե ինչ է իրականում կատարվում կյանքում:

9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդների և շատ քչերը կան, որ հետաքրքրված են քո սեփական “ես”-ը գտնելու որոնումների մեջ: Դու ստիպված ես այդ ամենն անձամբ անել:

10. Մի շփոթիր իրական կյանքը նրա հետ, ինչ տեսնում ես հեռուստացույցով: Իրական կյանքում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են ոչ թե սրճարաններում, այլ աշխատանքի վայրում:

11. Լավ կապ պահպանիր ակնոցավորների-գիտունիկների հետ: Նրանցից մեկը, մի օր կդառնա քո ղեկավարը:


Նյութի աղբյուր` http://www.facebook.com/vigen.zargaryan
Դիտվել է 602 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս